Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերություն կհաստատեն, հաղորդում է CGTN-ն։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցի ժամանակ երկու կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ եւ կհայտարարեն չին-վրացական ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Չինաստանը եւ Վրաստանը պետք է պլանավորեն երկկողմ հարաբերությունները ռազմավարական եւ երկարաժամկետ տեսանկյունից, նպաստեն ռազմավարական գործընկերության կայուն զարգացմանը եւ խթան հանդիսանան երկու երկրների զարգացման եւ վերածննդի համար։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած վերջին 31 տարվա ընթացքում Չինաստանն ու Վրաստանը ամրապնդել են քաղաքական փոխադարձ վստահությունը եւ հաջողություններ են գրանցել տարբեր ոլորտներում»,-ասել է Ծինփինը։