ԱՄՆ Պետդեպն ամերիկացի ծառայողներին եւ նրանց ընտանիքներին կարգադրել է հեռանալ Հայիթիից։ Այս մասին ասվում է Հայիթիում ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Մի՛ այցելեք Հայիթի՝ մարդկանց առեւանգման, հանցավորության, քաղաքացիական անկարգությունների պատճառով։ 2023 թվականի հուլիսի 27-ին Պետդեպարտամենտը կարգադրել է Հայիթիից հեռանալ պետական ծառայողներին եւ նրանց ընտանիքներին»,-ասվում է հայտարարության մեջ:





























