Ավստրիական   OMV-ն հայտնաբերել է Ավստրիայում վերջին 40 տարում ամենախոշոր բնական գազի հանքավայրը։  OMV-ն հույս ունի, որ հանքավայրի շահագործումը թույլ կտա նրան երկրում գազի արդյունահանումը մեծացնել 50%-ով։

«Այսօր  OMV-ն հաստատել է բնական գազի նոր հանքավայրի հայտնաբերումը հետախուզվող Wittau Tief-2a հորատանցքում։ Այն գտնվում է Ներքին Ավստրիայում և հորատվել է եզրափակիչ 5 հազ․ մ խորությամբ շահագործման 5 ամիսներից հետո»,- ասվում է հաղորդման մեջ։

Հանքավայրից արդյունահանվող հավանական պաշարները կազմում են 28 մլն բարել։ Հանքավայրի լիակատար շահագործումից հետո OMV-ն ակնկալում է Ավստրիայում բնական գազի իր արդյունահանումը մեծացնել 50%-ով։