Համաշխարհային բանկը հաստատել է 300 միլիոն դոլարի  օգնությունը Բանգլադեշին՝ բարելավելու գազի բաշխումը և վերջնական օգտագործման արդյունավետությունը՝ ներդնելով շարքային   և արդյունաբերական սպառողների համար կանխավճարային հաշվառման համակարգեր և նվազեցնելով մեթանի արտանետումները բնական գազի արժեքի ձեըավորման ընթացքում։  

«Գազի հատվածի արդյունավետության բարելավում և ածխածնի արտանետումների նվազեցում» ծրագիրը նպատակաուղղված կլինի գազի փոխանցման և բաշխման ցանցում բնական գազի արտահոսքերի և կորուստների վերացմանը, շարքային և արդյունաբերական սպառողների կողմից գազի օգտագործման կորուստների նվազեցմանը և ցանցի մոնիտորինգի ուժեղացմանը», ՀԲ-ի հայտարարությունն է փոխանցում Սինխուան։