ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հավանություն է տվել Պենտագոնի համաձայնությանը 400-ից 500 նոր Starlink տերմինալներ և ծառայություններ գնելու վերաբերյալ: Այդ մասին գրում է The New York Times-ը։

Ըստ պայմանագրի՝ Պենտագոնը ստանում է Ուկրաինայի տարածքում Starlink ինտերնետային ազդանշանի գործողության սարքավորումների վերահսկողությունը, որպեսզի այդ նոր սարքերը կարողանան իրականացնել հիմնական հնարավորություններն ու առաքելությունները, գրում է Ukrinform-ը։

Դա արվել է Ուկրաինային հատուկ տերմինալներով և ծառայություններով ապահովելու համար՝ գաղտնի գործառույթներ իրականացնելու նպատակով՝ չվախենալով, որ կապը կխափանվի։