Եթե ​​որևէ մեկը հարձակվի Ֆրանսիայի քաղաքացիների, բանակի, դիվանագետների և ֆրանսիական շահերի վրա, Ֆրանսիան անմիջապես կպատասխանի դրան։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է AFP-ն։

Ծառայությունը հավելել է, որ նախագահ Մակրոնը «չի հանդուրժի Ֆրանսիայի և նրա շահերի վրա որևէ հարձակում»։

Ֆրանսիան նաև աջակցում է տարածաշրջանային բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են սահմանադրական կարգի վերականգնմանն ու Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումի վերադարձին։