Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում առնվազն 39 մարդ է զոհվել, երբ ռումբ է պայթել կրոնական պահպանողական Jamiat Ulema-e-Islam (JUI-F) կուսակցության միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է AFP-ն։
Հաղորդվում է նաեւ 123 վիրավորի մասին։
Նահանգի նահանգապետ Հաջի Ղուլամ Ալին նույնպես հաստատել է զոհերի թիվը, տեղեկացնում է DW-ն։





























