Երեւանում, հոկտեմբերի 14-ին, տեղի կունենա արտոնված երթ` ընդդեմ Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների:

Երթի նախաձեռնող խմբից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Մաշտոցի պողոտային հարող տարածքից` Մարտիրոս Սարյանի արձանի մոտից, երթը կշարժվի դեպի Ազգային ժողով, որտեղ կպահանջեն հստակ դիրքորոշում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության արտոնությունները սեղմելու առնչությամբ: Այնուհետեւ երթը կշարժվի դեպի Հայաստանի նախագահի նստավայր:

Նախաձեռնողները նշում են, որ Սուրբ Երրորդություն եկեղեցում հավատացյալները մոտ 30.000 ստորագրություններ են հավաքել ընդդեմ «Եհովայի վկաներ» կազմակերպության: