Դաղստանի Հասավյուրտ քաղաքում ԱԱԾ եւ ՆԳՆ աշխատակիցների հատուկ գործողությունների արդյունքում այս գիշեր սպանվել են երեք ահաբեկիչներ, որոնց թվում՝ տեղի զինված խմբավորման ղեկավար 30-ամյա Արսլան Էգիլբաեվը։
Ահաբեկիչների թաքստոց տունը շջափակելիս փոխհրաձգություն է սկսվել։ Զենքերը վայր դնելու առաջարկին ի պատասխան ՝ ահաբեկիչները կրակ են բացել։ Արդյունքում երեք ահաբեկիչ սպանվել է, նրանց թվում, «Интерфакс»-ի տվյալներով, մի աղջիկ է եղել (Աշուրա Մագոմեդովա)։ Ավելի ուշ՝ մահացածի մարմնի զննության ժամանակ, նրա մոտ նռնակ է հայտնաբերվել։
Ներկա դրությամբ բոլոր ձերբակալվածների ինքնությունը պարզված է։ Դեպքի վայրից առգրավել են երկու ինքնաձիգ, նռնակներ եւ զինամթերք։
Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում քաղաքի երեք փողոցներ փակված էին։ Դրանք բացվել են միայն իրականացված հակաահաբեկչական գործողություններից հետո, հայտնում է ИТАР-ТАСС-ը։




























