Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 10-ին, ցավակցական հեռագիր է հղել նշանավոր արվեստաբան, Հայաստանի նկարիչների միության գիտական քարտուղար Սարո Սարուխանյանի մահվան կապակցությամբ: Սարո Սարուխանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին, ինչպես նաեւ հայ արվեստասեր հանրությանն ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է.

«Սարո Սարուխանյանը նշանակալի ներդրում է ունեցել հայ արվեստի զարգացման եւ ժողովրդականացման գործում: Նա հեղինակել է բազմաթիվ տեսական աշխատանքներ, նախաձեռնել ու կազմակերպել ԽՍՀՄ-ում եզակի ու նախադեպը չունեցող ազատ ցուցահանդեսներ: Նրա շնորհիվ Իջեւանը դարձավ յուրահատուկ քանդակագործական մայրաքաղաք, որը զարդարված է հայ եւ օտարազգի արվեստագետների աշխատանքներով»: