Ֆիլիպինների Լուսոն կղզու մոտ խորտակվել է լաստանավ, որում եղել է 70 ուղևոր։ Այս մասին հինգշաբթի հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Ֆիլիպինների առափնյա պահպանությունը հաստատել է միջադեպը՝ չհայտնելով այլ մանրամասներ՝ հավելելով, որ որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։

Ֆիլիպիններում լաստանավերի վթարները հազվադեպ չեն, հիմնականում հաճախակի փոթորիկների, նավակների վատ սպասարկման, գերբեռնվածության և անվտանգության կանոնների վատ կիրառման պատճառով:

Անցյալ շաբաթ Մանիլայից արևելք ընկած Ռիսալ գավառի Բայ լճում 42 մարդու տարողունակությամբ, բայց 70 ուղեւոր տեղափոխող   մարդատար նավը շրջվել էր, որի հետևանքով 27 մարդ էր զոհվել: