Հայաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին, կհրապարակվի` Սեդրակ եւ Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական ակտը:
Հիշեցնենք, որ հայցվորները պահանջում են հերքել իրենց պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորող տեղեկությունները եւ հատուցել 6մլն. դրամի վնասը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այն մասնակի էր բավարարել` միայն 3 մլն-ի մասով: Երկու կողմերն էլ վերաքննիչ բողոք են ներկայացրել:




























