Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ավետիսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին ժամը 12-ից 14-ը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի շենքում, որից հետո ժամը 13:30-ին կսկսվի եկեղեցական հուղարկավորության կարգը: Այդ մասին հայտնում է Կառավարական հանձնաժողովը: Ժիրայր Ավետիսյանի հուղարկավորությունը կկատարվի Դավիթաշենի գերեզմանոցի ընտանեկան հանգստարանում:
Ժիրայր Ավետիսյանը ծնվել է 1927 թվականին էջմիածնում եւ եղել է առաջիններից մեկը, որ մտել է հեռուստատեսություն: Մի քանի տարի Մոսկվայում աշխատելով՝ նա քիչ թե շատ ծանոթ է եղել նոր արվեստի առանձնահատկություններին եւ կուտակած ողջ փորձը, ուժն ու եռանդը ներդրել է Հայկական հեռուստատեսության ստեղծման մեջ։
Ավետիսյանը 36 փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, որոնցից են «Ձորի Միրոն», «Շրթներկ համար չորս» կատակերգությունը, «Պոեմ հերոսական» ֆիլմ-բալլադը:




























