Վրաստանի զինված ուժերոմ ծառայողների թվաքանակն անփոփոխ է մնացել` 37 հազար: Այս մասին հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Վրաստանի զինված ուժերում ծառայողների թվաքանակի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, հոկտեմբերի 10-ին ներկայացրել է խորհրդարանի հաստատմանը:

Նշենք նաեւ, որ անկախ այն ամենից, փոխվում է ռազմական ուժերում ծառայողների թվաքանակը, թե` ոչ, Վրաստանի խորհրդարանը այն ամեն տարի հաստատում է: