Միացյալ Նահանգները միշտ կարծել է եւ կարծում է, որ Վրաստանը արժանի է ՆԱՏՕ-ում տեղ ունենալու եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է աջակցեն Վրաստանին այդ հարցում: Այս  մասին հայտարարել է միջազգային հարցերով փորձագետ Իրակլի Մենաղարիշվիլին, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Փորձագետի խոսքով, ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, Վրաստանին այնքան տարի կպահանջվի, որքան որ պահանջվի Վրաստանի քաղաքական եւ անվտանգության համակարգի բարեփոխումները ավարտին հասցնելու համար, ինչը անպայման անհրաժեշտ է ՆԱՏՕ ներխուժելու համար:

«Իհարկե, բարեփոխումների իրականացման տեմպը կախված է կառավարության քաղաքական կամքից: ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ  հայտարարվել է, որ այդ առումով շատ բան է իրականացվել եւ Վրաստանը հաջողություններ ունի, սակայն անելիք դեռ շատ կա»,- նշել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Չիկագոյի 2012 թ. վեհաժողովի ժամանակ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայք Թերները հայտարարել էր, թե ԱՄՆ-ը աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գաղափարին: