Վրաստանի թատրոնի, երաժշտության, կինոյի եւ պարարվեստի պետական թանգարանում բացվել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հորաքրոջը`Քեթեւան Սահակաշվիլիին նվիրված ցուցահանդես` «Մոռացված գույներ» վերնագրով, հաղորդում է «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ըստ գործակալության, ցուցահանդեսին ներկայացվել են նկարչուհու մինչ օրս անհայտ 90 աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել հայտնի անձինք, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի եւ տարբեր հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նշենք, որ 73-ամյա Քեթեւան Սահակաշվիլին ծնվել է բժիշկ Միխայիլ Սահակաշվիլիի եւ կենսաբան Նաթելա Ծուծունավայի ընտանիքում: Նա իր առաջին աշխատանքը ստեղծել է 14 տարեկանում:




























