Թերթը գրում է, որ շաբաթ օրը «Ֆլորենց» ռեստորանային համալիրում կայացել է Երգի պետական թատրոնի ղեկավար, երգահան Արթուր Գրիգորյանի դստեր հարսանիքը։
«Հարսանիքին ներկա են եղել գրեթե բոլոր երգիչ-երգչուհիները, ասել է թե՝ Գրիգորիչի նախկին եւ ներկա սաները։ Տարօրինակ է, բայց հարսանիքին չեն մասնակցել պալատական երգչի համբավ ունեցող Հայկոն եւ նրա երգչուհի կինը՝ Անահիտ Սիմոնյանը. ի դեպ՝ նրանք եւս համարվում են Գրիգի սաները։ Կենդանի երաժշտությունը ապահովել են հարսանիքին հրավիրված տեղական շոու բիզնեսի աստղերը՝ երգելով երկու-երեքական երգ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:




























