Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացրել են թուրքական ԶԼՄ-ները, մեկ մարդ մահացել է, մեկ հոգի՝ վիրավորվել։
Միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 10.30-ին Թուզլայի նավաշինարանում, պահեստում կատարվող աշխատանքների ժամանակ, գազի խտացումից։
Իրավապահները հետաքննություն են վարում։





























