Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու եւ օգտագործելու կասկածանքով, Ձորաղբյուր գյուղում գտնվող մի տնակից բերման էին ենթարկել  5 տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տնակում կատարված տեղազննության ժամանակ, սեղանի վրա, հայտնաբերվել էին ներարկիչներ, տարբեր հեղուկներ եւ նյութեր, որոնք առգրավվել եւ ուղարկվել էին փորձաքննության:

Ըստ փորձագետի եզրակացության՝  ներկայացված նյութերում առկա է կոդեին թմրամիջոց:

Կատարվում է քննություն: