Կառավարությունը Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում կրկին կհաստատի Վարդեւան Ֆաբրիցուսկիի Գրիգորյանին: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի` հարցը մտել է կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգ:

Վ. Գրիգորյանը մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում է 2002 թվականից, իսկ 1999 թ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: