«Օրանժ Թենիս» ակումբում անցկացվող Futures դասի «Փլեյ Սիթի Գավաթի» կանանց մրցաշարի շրջանակներում, այսօր` հոկտեմբերի 12-ին, Անի Ամիրաղյանը եւս մեկ  փայլուն հաղթանակ է տոնել` 6-0, 6-1 հաշվով, Ռուսաստանը ներկայացնող Մալցեվա Ելենայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 10 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով այս մրցաշարին մասնակցել են երեք հայ թենիսիտուհիներ: Նրանցից միայն Ամիրաղյանն է հասել արդեն քառորդ եզրափակիչ եւ հոկտեմբերի 13-ին կմրցի Վրաստանը ներկայացնող Տատիա Միկադզեի հետ:

Այս մրցաշարին նախորդել է 25 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով  Վիվա-Սել ՄՏՍ Գավաթի խաղարկությանը: Այդ խաղարկության հաղթող է դարձել Միացյալ Նահանգների թենիսիտուհի Ջուլիա Կոհեն:

Այս տարի Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան հուլիսին արդեն անցկացրել էր  Futures դասի  տղամարդկանց երկու մրցաշարեր: