«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլում գրեթե ամեն օր փոստային բաժանմունքների վերաբացման արարողություններ են տեղի ունենում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստի» մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 12-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 32 հասցեում վերաբացվել է թիվ 0034 փոստային բաժանմունքը:

Արարողությանը ներկա են եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը,  «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաեւ` թաղամասի բնակիչներ: Սվաճյան 32 հասցեում գործող թիվ 34 բաժանմունքի հիմնանորոգումից բացի, վերացվել են շրջապատը աղավաղող չգործող կառույցներն ու կրպակները։

Հիշեցնենք, որ «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով  մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50  բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում, իսկ առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի։