Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հոկտեմբերի 12-ին, ընդունել է Հայաստանոի Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաամուն Հարիրիին, ում հետ քննարկել է հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է ներքաղաքական իրավիճակը Սիրիայում եւ վերջին զարգացումները:
Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Սիրիայում խաղաղության, ներքաղաքական կայունության հաստատումը եւ հասարակական համերաշխությունը:
Նույն օրը, Հովիկ Աբրահամյանն ընդունել է նաեւ Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




























