Վրաստանում մինչեւ 2013 թվականի ավարտը կբացվի 150 բժշկական հաստատություն: Այս մասին Վրաստանի խորհրդարանի Առողջապահության պաշտպանության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դոլիձեն, գրում էվրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Նրա խոսքով, բժշկական հաստատությունները կառուցվում են հոսպիտալական բարեփոխումների շրջանակներում եւ լիովին  համապատասխանում են ժամանակակից ձեւաչափերին:

«Այդ հաստատություններից հիսունն արդեն գործում է»,- նշել է Առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալը, ընդգծելով, որ մինչեւ 2011 թվականի վերջը Վրաստանի ոչ մի մարզ առանց նոր հիվանդանոցի չի մնա: