Porsche-ն ներկայացրել է Cayenne քրոսովերի ամենահզոր տարբերակը՝ Turbo E-Hybrid-ը:
Ամենագնացի գլխարկի տակ տեղադրված է 4,0 լիտրանոց երկտուրբո բենզինային շարժիչ, որն արտադրում է 591 ձիաուժ։ Այն զուգակցված է 174 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչի հետ։ Քրոսովերը կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 3,5 վայրկյանում։ Porsche Cayenne Turbo E-Hybrid-ը համալրված է նաև ընդլայնված 25,9 կՎտ/ժ հզորությամբ քարշող մարտկոցով, որը տեղադրված է բեռնախցիկի հատակի տակ:
Ամենագնացի ստանդարտ սարքավորումը ներառում է հարմարվողական օդային կախոց և կաշվե նստատեղեր՝ 18 ուղղություններով ճշգրտումներով։ Նաև ամենահզոր Cayenne-ը ստացել է կարմիր արգելակային տրամաչափեր և կրկնակի արտանետող խողովակներ:
2024 Cayenne-ի այլ փոփոխությունների հետ մեկտեղ Turbo E-Hybrid տարբերակը կստանա նորացված գործիքային վահանակ՝ կոր էկրանով և նոր մեդիա համակարգի էկրանով:
Cayenne Turbo E-Hybrid-ի համաշխարհային վաճառքը կսկսվի 2024 թվականի երկրորդ եռամսյակում:





























