Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում, հոկտեմբերի 12-ին, այրվել է ավտոտնակ եւ ներսում կայանված մեքենան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.11-ին:
Այրվել են Ա.Զաքարյանին պատկանող ավտոտնակը` 20 քմ մակերեսով եւ ներսում` Volkswagen Passat մակնիշի 15 ԼՍ 653 համարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:


























