Երկու անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել Կուրչատով քաղաքի վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։ Այս մասին հայտնել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

 Նրա խոսքով՝ վնասվել են վարչական շենքերից մեկը եւ մեկ բնակելի տուն։

Դեպքի վայր են մեկնել մասնագետները, նրանք գնահատում են վնասի չափը։