Մի քանի նոր խնդիրների մշակումը պլանավորվում է Բելառուսում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ընթացքում: Այս մասին հայտնել է զորավարժությունների ղեկավար, Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մատիեւիչը։

«Զորավարժությունների ակտիվ փուլում մենք ենթադրում ենք մի շարք հատուկ խնդիրներ, որոնք նախորդ տարիներին չեն մշակվել։ Առաջին հերթին դա ավիացիայի կրկնակի կիրառումն ապահովելու համար ճանապարհի աերոդրոմային հատվածի համակողմանի ապահովման հարցն է»,-ասել է նա։

Զորավարժությունների ղեկավարը տեղեկացրել է, որ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի եւ բժշկական ապահովման ստորաբաժանումների համահավաք կազմավորմամբ կմշակվեն նաեւ կարանտինի շրջանի կազմակերպման հարցերը:  Բացի այդ, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները հակաահաբեկչական գործողություն կմշակեն բնակչության կենսագործունեության ապահովման օբյեկտներից մեկում։