Լեհաստանի ՆԳՆ-ն ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն» զորավարժություններն ընկալել է որպես «հոգեբանական պատերազմի տարր»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին:

«Այսօր սահմանից այն կողմ՝ Բելառուսում, ընթանում են բելառուսա-ռուսական զինված ուժերի զորավարժություններ, այդ թվում ՝ մեր սահմանի մոտ։ Պատահական չէ, որ դրանք սկսվել են սեպտեմբերի 1-ից։ Դա հենց հոգեբանական պատերազմի տարր է»,-ասել է Կամինսկին։