Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ ռեփեր 50 Cent-ը կորցրել է ինքնատիրապետումը միկրոֆոնի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրան մեկ ուրիշն են բերել  փոխարինելու համար, բայց դա էլ չի աշխատել։

Երաժիշտը զայրացած այն բեմ է նետել։ Երբ երրորդն էլ է  խափանվել, երգիչը ողջ ուժով այն նետել է  հանդիսատեսի կողմը՝ հարվածելով երկրպագուներից մեկի գլխին, հայտնում է Bild-ը։ Վնասվածքն այնքան լուրջ է եղել, որ աղջկան տեղափոխել են հիվանդանոց։

Չնայած միջադեպին, 50 Cent-ը շարունակել է համերգը, երբ միկրոֆոնը,  վերջապես, սարքել են: Տուժած երկրպագուհին  ոստիկանությունում հայտարարություն է գրել նրա դեմ՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Հարուցվել է քրեական գործ, որում երաժիշտն անցնում է որպես կասկածյալ։