Օգոստոսին Թուրքիայում տարեկան գնաճն հուլիսի 47,8%-ից հասել է մինչև 58,94%-ի, հայտնում է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUIK):

«Օգոստոսին ամսական կտրվածքով գնաճը կազմել է 9,09%, իսկ տարեկան կտրվածքով` 58,94%»,- ասվում է զեկույցում։

Միևնույն ժամանակ, գնաճի վերլուծության անկախ խումբը (ENAG) նշում է, որ այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմել է 128,05%:

Ավելի վաղ Թուրքիայի կենտրոնական բանկը գնաճի կանխատեսումը բարձրացրել էր մինչև 58%՝ նախկին 22,3% կանխատեսումից։