Շաբաթ օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացին Արշալույս գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։

Ապօրինի հորատման աշխատանքները տեսուչների կողմից դադարեցվել են։

Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։