Ծիծեռնակաբերդում այգում նստելու համար ինձ տանում են ոստիկանություն` Մալաթիայի բաժին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի թիմի անդամ Հովսեփ Կուբատյանը։

«Ոչ մի օրինական պահանջ, ոչ մի հիմք», - գրել է Կուբատյանը։

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները վարչական ձերբակալության ենթարկեցին նաև քաղաքացի Արթուր Չախոյանին, որը բարձրաձայնում է Ծիծեռնակաբերդում տեղի ունեցող շինարարության մասին։

Այս առնչությամբ, ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են, որ Ծիծեռնակաբերդի տարածքից երեք անձ բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքը կատարելու համար։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։