Մաքսավորները Սանկտ Պետերբուրգի նավահանգստում կանխել են մոտ 100 մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ 8 կգ կոկաինի մաքսանենգության փորձ։ Թմրանյութի պահոցը հայտնաբերվել է Լատվիայից ժամանած ծովային նավի զննության ժամանակ, լրագրողներին հայտնել են Հյուսիսարևմտյան մաքսային վարչության մամուլի ծառայությունից։
«Բալթյան և հյուսիս-արևմտյան օպերատիվ մաքսատան աշխատակիցները Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ կանգնեցրել են 8 կգ կոկաինի մաքսանենգությունը։ Նման խմբաքանակի արժեքը սև շուկայում կարող է կազմել մոտ 100 մլն ռուբլի»,- նշել են մամուլի ծառայությունում։
Ծովային նավի տեխնիկական խոռոչում թաքցված է եղել ութ բրիկետ՝ յուրաքանչյուրը 1 կգ-անոց։
Այս փաստի առթիվ Բալթյան մաքսատանը քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 229.1-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն):




























