Սեպտեմբերի 4-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել, որ Երևանում կեղծ դիվանագիտական կարմիր գույնի համարանիշներով ավտոմեքենան ոչ միայն կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, այլ նաև այդ մեքենայով շրջում են կասկածելի անձինք, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանների կողմից ենթադրյալ դիվանագիտական կեղծ համարանիշներով ավտոմեքենայի գտնվելու վայրը ճշտվել : Նոր Նորքի վարչական տարածքում պարեկները նկատել են այդ ավտոմեքենան և վարորդին հրահանգել են, որ կանգնի, սակայն նա գլուխը դուրս է հանել պատուհանից և մունաթ եկել պարեկների վրա, թե դուք իրավունք չունեք դիվանագիտական համարներով ավտոմեքենան կանգնեցնեք և դիմել է փախուստի։
Պարեկները Գայի պողոտայից հետապնդել են փախուստի դիմած Mazda-ն, որը շարունակվել է Նորք Մարաշ, Սարի թաղ, Քրիստափոր փողոցներով մինչև Արշակունյաց պողոտա ու արդեն Շենգավիթ վարչական շրջանի դատարանի մոտ պարեկներին հաջողվել է իրենց գործընկերների հետ վնասազերծել «դիվանագետներին»։
Վերջիններիս մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց։
Բերվան ենթարկվածներն են Երևանի բնակիչներ 40-ամյա Սևակ Կ․-ն և 31-ամյա Հրաչյա Հ․-ն։
Նրանք նախկինում եղել են դատապարտված, նրանցից մեկի վերաբերյալ էլ Երևանի քրեական դատարաններից մեկում դատավարություն է ընթանում։





























