Թերթը գրում է, ոչ նախագահականի  իր աղբյուրները կեսկատակ-կեսլուրջ նկատում են, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վրա, ինչպես երեւում է, ռեկտոր «չի գալիս»:

«Ոչ վաղ անցյալում բուհը պայքարում էր, որպեսզի ռեկտորի պաշտոնն ազատագրի գործարար Սամվել Մայրապետյանի տիկնոջից` Գոհար Քյալյանից: 5 տարվա երկար եւ համառ պայքարի արդյունքում` համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին հաջողվեց հասնել նրան, որ այս տարի կայացած ռեկտորի ընտրություններին տիկին Քյալյանն իր թեկնածությունը չառաջադրի: Արդյունքում` ռեկտոր ընտրվեց Դումանյանը:

Սակայն, ինչպես երեւում է, բժշկականի ու համալսարանի «բազայում» գտնվող բուժհաստատությունների ներկայացուցիչների կյանքում առանձնապես բան չի փոխվել: Նրանք հիմա անգամ սկսել են կատակել, թե մեկ բիզնես-վումնին հիմա փոխարինելու են եկել միանգամից մի քանի բիզնես-մեններ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: