«Խոսքի իրավունք» միավորման անդամները հերթական անգամ խստիվ դատապարտում են հայոց բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը:

ՄԱռաջարկում ենք Հայաստանի բոլոր մտավորականներին`անկախ քաղաքական հայացքներից, իրար հետ ունեցած հարաբերություններից, գործունեության ոլորտից կազմել բաց նամակի մի տեքստ, ուր հնարավորինս կտրուկ եւ սուր կքննադատվի  բանակում տեղի ունեցածը: Ստորագրողների թվում պետք է լինեն նաեւ ՄԻՊ գրասենյակի, Հանրային խորհրդի, ՊՆ հասարակական խորհրդի եւ այլ կառույցների ներկայացուցիչներ: Այդ նախաձեռնությունը պետք է միավորի բազմաժանր արվեստագետներ եւ շոու-բիզնեսի  «աստղեր»: Կարեւոր է նաեւ այն երիտասարդների խոսքը, ովքեր ասում էին, որ Հայաստանը մենք ենք: Այս նախաձեռնությունը ավելի մեծ կշիռ կտա նրանց խոսքերին եւ կամրագրի նրանց տեղը մտավորականության շարքերում: Դա չպետք է լինի կոչ կամ պահանջ: Ավագ եւ կրտսեր այդ քաղաքացիները պետք գրեն կոշտ:

Նրանք պետք է վերջնագիր ներկայացնեն  իշխանություններին: Այս դեպքում լռելը աններելի է: Անտարբերությունը `ամենամեծ չարիքն է, որը շղթայով ծնում է նորանոր հանցանքներ»,- ասված է «Խոսքի իրավունք» միավորման հաղորդագրության մեջ: