Հայաստանում նպաստները կարելի կլինի վճարել կանխիկ եւ անկանխիկ ձեւով։ Այս մասին Ազգային ժողովում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 5-ին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Դա կարելի է անել ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ անհապաղ օգնության հայտարարության առկայության դեպքում, խոր կամ ծանր ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող անձանց համար։
«Այս նախագիծը կվերացնի այն թերությունները, որոնք բացահայտվել են իրավակիրառ պրակտիկայի ընթացքում»,- նշել է Խաչատրյանը։
Հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ օրինագիծը հիմնականում կկարգավորի գոյություն ունեցող խնդիրները եւ հարցերը պետական նպաստների նշանակման ոլորտում։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























