Պետության կողմից դպրոցներում անապահով ընտանիքների երեխաներին անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման վերաբերյալ հրաման է ստորագրել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ  օրենքով նախատեսված. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների  դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի իրականացման շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարը ստորագրել  է «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ՀՀ պետական ուսումնական հաստատությունների կողմից անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների մասին»  հրամանը:

Հրամանի նպատակը նշված բյուջետային փոխհատուցումը հասցեկան եւ նպատակային դարձնելն է: