Հոկտեմբերի 14-ին Երեւանում ընթացող ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստում Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը նախագահողի լիազորությունները հանձնել է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին:

Հոկտեմբերի 13-ից 15-ը Երեւանում տեղի է ունենում ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նստաշրջանը: