Տավուշի մարզի Բերդ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 46 տանը, հոկտեմբերի 13-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.45-ին, մարվել`14.57-ին:
Այրվել է Մ.Ալավերդյանին պատկանող տան խոհանոցը` գույքով:
Նույն օրը, հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 40 շենքի 16-րդ բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Ա. Սահակյանին պատկանող բնակարանի հյուրասենյակում այրվել են 2 քմ մակերեսով փայտյա հատակ, 2 աթոռ, 1 բազկաթոռ, 1 ջրի սարքավորում, 1 օդափոխիչ:


























