Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում, հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան ավտոմեքենան հարվածել է պատին ու բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Լ. Կարիբյանին պատկանող Audi G-7 մակնիշի 55 TT 955 համարանիշի ավտոմեքենան հարվածել է պատին, ինչի հետեւանքով, տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում եւ այրվել է մարտկոցի էլ. մալուխները: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:


























