Գյումրիում հիմնվեց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը. այն մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կենտրոնի հիմնման համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է 392 մլն դրամ:

Այն հնարավորություն կտա բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից»,- գրել է Փաշինյանը։

Փաշինյանի այցի ընթացքում մի տարեց կին մոտեցավ նրան եւ ասաց. «Ես Ձեզ պիտի մոտենամ։ 4 տարի, ամեն տարի Բելառուսից եկել եմ Ձեզ տեսնելու համար։ Խաչատրյան Օֆելյա, Ձեզ ամեն ձևով սատարող մարդ եմ»:

«Դուք իմ տղաների հասակին եք։ Շատ եմ հարգում Ձեզ, շատ եմ սիրում Ձեզ։ Ուզում եմ մի հատ նկարվենք, կարելի՞ է»,- նշեց տարեց կինը։