ԱՄՆ-ի վարչակազմը ծրագրում է չորեքշաբթի հայտարարել Ուկրաինային սպառված ուրանով զրահաթափանց արկեր տրամադրելու իր որոշման մասին։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրի տվյալներով, առաջին անգամ դրանք ռազմական օգնության նոր փաթեթում ներառելու որոշումը կայացվել է «ամիսներ տևած բանավեճերից հետո»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, այդ արկերը նախատեսված են Abrams տանկերի թնդանոթների համար, որոնք Ուկրաինա կհասնեն առաջիկա շաբաթներին։





























