ԱՄՆ-ն 175 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային սպառված ուրանով արկեր է տրամադրում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Պենտագոնը։
Մամուլի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ ռազմական պահեստներից հայտարարված մատակարարումները ներառում են 120 մմ-անոց սպառված ուրանի միջուկով արկեր Abrams տանկերի համար: Abrams տանկերն ուկրաինացիները դեռ չեն ստացել։
Օգնության փաթեթը ներառում է նաև զինամթերք, հակատանկային հրթիռային համակարգեր, նավիգացիոն և կապի սարքավորումներ։
Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու առիթով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտության մեջ ոչ միայն զենք մատակարարելով, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում կադրերի պատրաստմամբ։





























