ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել «աշխարհի ցանկացած կետում» սպառված ուրանի օգտագործման առիթով՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի խնդրանքին՝ մեկնաբանելու Կիևին այդպիսի արկեր մատակարարելու ԱՄՆ որոշումը։
«Մեր մտահոգությունն աշխարհի ցանկացած կետում սպառված ուրանի օգտագործման վերաբերյալ եղել է և շարունակվում է մինչ օրս», - ասել է Հաքը:
Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն 175 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային է տրամադրում սպառված ուրանով արկեր։





























