Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հոգեւոր ընթերցումներ» շարքի 16-րդ հատորը` Շնորհք Պատրիարքի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան. Գունագեղ կիրակիներ եւ Հոգեգալուստ» աշխատությունը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ներկա հատորն ընդգրկում է Կ.Պոլսի պատրիարք երջանկահիշատակ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի տոնախոսական երկու` «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» եւ «Գունագեղ կիրակիներ եւ Հոգեգալուստ» գրքերը:
Աշխատության մեջ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանն անդրադառնում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Մեծ պահքի եւ Հինանց շրջանի կիրակիների խորհրդին: Հեղինակը բացատրում է յուրաքանչյուր կիրակիի խորհուրդը` բոլոր կիրակիները դիտարկելով մեկ ամբողջության մեջ:
Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ:




























