Ուկրաինայի վերջին հաջողությունները «նշանակալի» են և նրա ուժերին «իրատեսական հնարավորություն» են տալիս՝ 40-50%-ով, մինչև տարեվերջ ճեղքելու ռուսական պաշտպանական բոլոր գծերը, The Economist-ին ասել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության վերլուծության բաժնի տնօրեն Թրենտ Մոլը։ 

Սակայն, նա զգուշացրել է, որ սահմանափակ զինամթերքը և եղանակի վատթարացումը «շատ կդժվարացնեն» առաջադրանքը, հայտնում է DW-ն:

Ըստ Մոլի՝ եթե նույնիսկ այս տարի Ուկրաինայի զինված ուժերը չկարողանան բեկման հասնել, նրանք կարողանան ընդլայնել Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղի շուրջ դիրքային տարածքը, պահպանել դիրքերը և ապահովել զինամթերքի ներհոսք, Ուկրաինան կունենա բոլոր հնարավորությունները՝ 2024թ.-ին նոր բեկման։