Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է «Ռուսալ» ընկերության պատվիրակությանը` միջազգային եւ հատուկ նախագծերի տնօրեն Ալեքսանդր Լիվշիցի գլխավորությամբ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում «Արմենալ» ընկերության հետագա գործունեության խնդիրներ եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: