Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտական գործողությունները, պատժամիջոցների խստացումը և Ուկրաինային տրամադրվող օգնությունը դանդաղում են։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Յալթայի եվրոպական ռազմավարության «Ապագան որոշվում է Ուկրաինայում» 18-րդ հանդիպմանը։ Զելենսկիի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
«Պատերազմը դանդաղում է։ Դա այդպես է, մենք դա ընդունում ենք։ Բոլոր գործընթացները դառնում են ավելի բարդ ու դանդաղ՝ պատժամիջոցներից մինչև զենքի տրամադրումը։ Երբ որոշ գործընկերներ ասում են՝ իսկ ի՞նչ կասեք հակահարձակման մասին, ե՞րբ կլինի հաջորդ քայլը: Իմ պատասխանն է․ այսօրվա դրությամբ մեր քայլերը, անշուշտ, ավելի արագ են, քան պատժամիջոցների նոր փաթեթները»։
Զելենսկին ընդգծել է, որ արևմտյան զենքերը, ներառյալ ինքնաթիռների մատակարարումը, ազդում են հարձակողական գործողություն իրականացնող ուկրաինական զորքերի առաջխաղացման վրա։ Մեր երկրի կոնկրետ քառակուսի կիլոմետրեր կան, ամեն մի ազատագրված մետր մարդկային կյանք է..․Ամեն օր մարդիկ ենք կորցնում․․․ Ինչքան երկար, այնքան ավելի շատ մարդիկ են տառապում: Ինչպե՞ս է ազդում զենքը: Կոնկրետ և ուղղակի, առանց վերացականության և հռետորաբանության։ Կա կոնկրետ զենքի կոնկրետ էֆեկտ։ Որքան հզոր և հեռահար է, այնքան ավելի արագ է ընթանում հակահարձակումը: Մեր տարածքի ազատագրումը։ Եթե մենք երկնքում չենք, իսկ Ռուսաստանը է, ապա նրանք մեզ երկնքից կանգնեցնում են։ Նրանք կանգնեցնում են մեր հակահարձակումը»։





























